Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը 01.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 01.06.2022
2022թ. հունիսի 2-ին Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում ժամը 12։00-ին ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու են բնակչության ազդարարման շչակները:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 26.05.2022
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Ուշադրություն 25.05.2022
2022 թվականի մայիսի 26-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու է հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Ժամը 11:00-ից մինչև ժամը 14։00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար:

Ի Գիտություն 23.05.2022
Մայիսի 26-ին, ժամը 17:00-ին տեղի է ունենալու Իջեւան համայնքի ավագանու արտահերթ նիստ հետեւյալ օրակարգով.