Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

07.04.2023

  Սիրելի՛ կանայք, մայրեր ու քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։

 Հայ կնոջ առաջին կոչումը մայրությունն է։ Անգնահատելի է նրա դերը ընտանիքի ամրության, երեխաների հայեցի դաստիարակության ու կրթության, ազգային ու ընտանեկան ավանդույթների պահպանման գործում:

 Գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ առանձնահատուկ շնորհավորում եմ կյանքը հայրենիքին նվիրած մեր հերոսների մայրերին, գլուխ եմ խոնարհում մեր նահատակների անմար հիշատակի առաջ։ Թող որ այսուհետ ոչ մի մայր որդու, հարազատի կորստյան ցավ չապրի:

 Իմ ամենաջերմ շնորհավորանքները նաև այն մայրերին, ում որդիներն այսօր հսկում ու անառիկ են պահում մեր երկրի սահմանները։

  Սիրելի՛ կանայք, մայրեր ու քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, խաղաղություն, առողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ։

  Թող որ միշտ շրջապատված լինեք ձեզ հարազատ ու սրտամոտ մարդկանցով, հոգատարությամբ ու ջերմությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11