Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ներկայացված հայտերի հանրային քննարկում

04.04.2023

 

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել մարզպետարանի ապարատի ծախսերի և մարզպետարանի ենթակայության կրթական ոլորտի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի հանրային քննարկում։
Քննարկմանը մասնակցել են Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը, գլխավոր մասնագետ Արմինե Թամրազյանը, ավագ մասնագետ Ժորա Խաչատրյանը, «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սվետլանա Եղիկյանը, «Իջևանի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Աննա Մարդանյանը և «Ավրորա» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Գարունիկ Ալեքսանյանը։ Տեղեկացնենք, որ հայտերը նախապես տեղադրվել են մարզպետարանի պաշտոնական կայքում:
Հայտերը համապատասխանաբար քննարկման են ներկայացրել մարզպետարանի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Ասքանազ Բաբլումյանն ու ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ավագ մասնագետ Ժորա Խաչատրյանը։
Քննարկման ընթացքում բյուջետային ֆինանսավորման հայտի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն եղել։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40