Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բազկամարտի մրցումներում Տավուշի մարզի հավաքականը հանրապետությունում գրավել է 2-րդ տեղը

07.04.2023

  Կայացել են 2023 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի հանրապետական եզրափակիչ մրցումները։  

  Եզրափակիչ մրցումներում թիմային հաշվարկով Տավուշի մարզի հավաքականը հանրապետությունում գրավել է 2-րդ տեղը։

  10 քաշային կարգում 10 մարզիկ է մասնակցել մրցումներին՝ 4 աղջիկ, 6 տղա կազմով։

  Սպարտակիադայի աղջիկների անհատական պայքարում 1-ին մրցանակային տեղ է գրավել Սևքարի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Բելլա Խեմչյանը։

  Տղաների պայքարում 1-ին մրցանակային տեղ է գրավել Գևորգ Առաքելյանը Գետահովտի միջնակագ դպրոցից, իսկ Գետահովտի միջնակարգ դպրոցի աշակերտ Էրիկ Հարությունյանը և Իջևանի ավագ դպրոցի աշակերտ Արթուր Շահնազարյանը գրավել են 2-րդ տեղ։ Իջևանի վարժարանի սան Արեն Ջանինյանն արժանացել է 3-րդ մրցանակային տեղի։

  Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզերը և մարզիկ-մարզուհիները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով և գավաթներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11