Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։ 08.07.2022
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ, այնուհետեւ եղել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, շրջել է Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տաուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի շրջանակներում Տավուշի մարզի ներկայացուցիչներին մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ ընդունել է Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդին։ Քննարկվել են Օ-դը-Սենի դեպարտամենտի և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից Տավուշի մարզում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև հետագա անելիքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սեպտեմբերին Ժորժ Սիֆրեդին կայցելի Տավուշի...

Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը։ Հայաստանի պատվիրակության կազմում համաժողովին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ, այդ թվում նաև Տավուշի մարզի ներկայացուցիչները՝ մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ։ Համաժողովների նպատակը Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելն է: ...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ 04.07.2022
Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու...

«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիր 27.06.2022
Ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և ՏՏ ոլորտների ավարտական կուրսում սովորող կամ արդեն ավարտած երիտասարդներին Այսօր մենք թևակոխել ենք քվանտային տեխնոլոգիաների դար, երբ քվանտային մեխանիկան որպես գիտություն ձեռք է բերել շատ կարևոր կիրառական նշանակություն, ինչը մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել։

Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն 9-րդ դասարանի հայոց լեզու ու մաթեմատիկա առարկաներից կենտրոնացված քննական կենտրոնների ղեկավար և մարզպետի ներկայացուցիչ նշանակված տնօրենների մասնակցությամբ, որը վարել է մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ռուզան...