Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

26.04.2023

Հարգելի՛ քաղաքացիներ,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց համար «Անձնական օգնականի ներդրման» պիլոտային ծրագրի շրջանակում, մեկնարկում է անձնական օգնականների տվյալների հավաքագրման գործընթաց՝ վերապատրաստումներին մասնակցելու, հավաստագիր ստանալու և որպես անձնական օգնական աշխատելու համար:
Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3na80TA

Դիմումները կարող եք ներկայացնել մինչև մայիսի 8-ը՝ ժամը 18:00-ն:
Հիշեցնենք, որ Կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի տրամադրման ծառայություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացման նպատակով։
Ծառայությունը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը, այդ թվում՝ աջակցություն՝

  •  անձնական հիգիենան պահպանելու,
  •  սեփական առողջությանը հետևելու, այդ թվում՝ դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու,
  •  սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի գնումներ կատարելու,
  •  կենցաղային աշխատանքներ կատարելու (սննդի պատրաստում, բնակարանի, օգտագործված իրերի, հագուստի մաքրություն),
  •  այլ գործողություններ կատարելու և մի շարք այլ հարցերում, որոնք անձի կարիքներից ելնելով՝ կամրագրվեն կնքված պայմանագրում։

Ծառայությունը հնարավորություն կտա նաև աջակցել հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժման և հաղորդակցման): 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:51:56