Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի hայտերի ընդունումը

26.04.2023

  Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

  Արդեն մեկնարկել է մրցաշարի հայտադիմումների ընդունման գործընթացը: Հայտերը կարող եք լրացնել մինչև մայիսի 25-ը ներառյալ` հետևյալ հղմամբ:
Նշենք՝ մրցաշարը կանցկացվի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում՝ (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված): Մեկնարկը նախատեսված է ժամը 14:00-ին :
   Մրցաշարը կանցկացվի կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով`
• 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թ․թ. ծնված) կանայք և տղամարդիկ,
• 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:
  Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի Հայաստանի Հանրապետության և միջազգային առաջնություններին:
 Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով՝ 1.95 և ավելի չափի անիվներով ու պարտադիր՝ սաղավարտով: Ցանկացած տիպի խճուղային, էլեկտրական և մոտորային շարժիչներով հեծանիվներն արգելվում են, ինչպես նաև խճուղային և սպորտային ղեկով հեծանիվի մոդիֆիկացված ցանկացած հեծանիվ, արգելվում է նաև կոնտակտային ոտնակների կիրառումը:
  Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է մեկնարկին (start) և վերջնարկին (finish) ներկայացնել իր հեծանիվը՝ տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին:
  Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, իսկ 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցները` նաև դրամական մրցանակներով:
  Դրամական մրցանակներ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
5-10-րդ տեղերը՝ 50.000-ական ՀՀ դրամ
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
  Մրցաշարի բոլոր մասնակիցներին տրվում են մարզաշապիկներ, մասնակցության համարներ և հավաստագրեր: Մրցաշարին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք (միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ):
  Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11