Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ապրիլի 29-ը՝ համապետական շաբաթօրյակի օր

26.04.2023

2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Մաքուր տարածք, մաքուր բնակավայր, մաքուր համայնք ու մաքուր մարզ ունենալու համար անհրաժեշտ է յուրաքաչյուրիս մասնակցությունը համապետական միջոցառմանը։

 

Շաբաթօրյակի օրն ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, հատուկ պահպանվող տարածքները, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները և այլն:

Տավուշի մարզում մաքրվող տարածքների քարտեզներին ու պատասխանատուների կոնտակտներին կարող եք ծանոթանալ Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի համայնքապետարաններից:

Բոլորս դեպի համապետական շաբաթօրյակ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11