Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ կառավարության որոշումով հաստատվել են պետական աջակցության ծրագրեր 25.08.2022
ՀՀ կառավարության որոշումով հաստատվել են պետական աջակցության ծրագրեր, որոնցից մեկը խթան կհանդիսանա Հայաստանում 2022 թվականին աշնանացան ցորենի արտադրության համար, իսկ մյուսը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը: Ծրագրերի հիմնական նպատակներն են.

Այսուհետ երկու երկրների միջև ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները կիրականացվեն նոր կամրջով, որի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը,

Քննարկվել են մրցաշարի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր 16.08.2022
Գյումրիում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով սեպտեմբերին կանցկացվի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլի մրցաշար, որին կմասնակցեն հանրակրթական դպրոցների աշակերտները։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 10-ին Սյունիքի մարզում։ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է մրցաշարի կազմակերպման աշխատանքային խմբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մրցաշարի անցկացման հետ...

Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը 16.08.2022
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի հետ կապված մի շարք հարցեր: Ծրագիրն իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։

Հանդիպում-քննարկում մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ 15.08.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրային թիմի հանդիպումը մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ։ Հանդիպմանը ծրագրի ղեկավար Աշոտ Սարգսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները, քննարկվել են համագործակցության շրջանակները, համաձայնության եկել առաջիկա քայլերի շուրջ։ Ծրագիրը նպատակ ունի գնահատել կլիմայական ռիսկերը՝ կլիմայի նկատմամբ զգայուն տեղական մակարդակում...