Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բերդի համայնքապետարանում

01.06.2023

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ Բերդի համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է կայացել, որտեղ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, Տավուշի մարզպետի օգնական Յուրի Բազինյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ։

Քննարկվել են Այգեձոր բնակավայրում այս պահին ընթացող ճանապարհաշինական, ինչպես նաև սուբվենցիոն այլ ծրագրերի շրջանակում համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 09:40:16