Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ

28.05.2023

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: 1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր իղձը:
Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը՝ ազատության, անկախության, ինքնիշխան պետություն, հզոր պետականություն կերտելու և որ կարևորն է` պահպանելու հրամայականի մասին, սերնդե-սերունդ փոխանցվեց: Հեշտ չի եղել անկախության ճանապարհը: Այդ ճանապարհին ունեցել ենք դժվարություններ, կորուստներ և զոհեր: Սակայն միասնական կամքով ու համախմբվածությամբ կարողացել ենք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրներն ու վստահորեն քայլել առաջ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57