Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունիսի 1-ը նշվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում

01.06.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 երեխա՝ Բերդ և հարակից համայնքներից։

«Սորաններ» դենդրոպարկում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը և այլք։

Բացի մանկական մի շարք միջոցառումներից, երեխաները, նրանց թվում՝ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնամքի հաստատություններում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաները, առաջին անգամ նկարել են Akneye քանդակի վրա։ Աչքերն ամբողջական նկարելուց հետո, կստեղծվեն դրանց NFT տարբերակները և բարեգործական նպատակով կներկայացվեն վաճառքի։

Վաճառքից գոյացած գումարը կուղղվի ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ապրող երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանը։

‼️«Սորաններ» դենդրոպարկում կազմակերպված տոնական միջոցառումն իրականացվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16