Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացավ բասկետբոլի սպարտակիադայի մարզային փուլը 17.10.2022
Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող բասկետբոլի սպարտակիադայի մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանային փուլում հաղթած թիմերը։ Աղջիկների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Բերդավանի միջնակարգ դպրոցի թիմը։ Տղաների թիմային պայքարում 1-ին տեղը գրավեց Բերդի ավագ դպրոցի թիմը։ Մարզական միջոցառման մարզային...

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել Իջևան համայնքի ղեկավարի և վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը։ Առաջինը քննարկվել է սեփական եկամուտների կատարողականի հարցը։ Առաջարկվել է ըստ բնակավայրերի ներկայացնել սեփական եկամուտների կատարողականը։ Սուբվենցիաների մասով քննարկվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Ներկաների ուշադրությունը...

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնից բաց են թողնվել 3 առանձնյակ 14.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ Շրջակա ﬕջավայրի Նախարար Հակոբ Սիﬕդյանի հետ այցելել է Դիլիջան ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ բաց են թողնվել 3 առանձնյակ: Միջոցառմանը ներկա էր նաև WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Արծվաբերդի թիմը կմասնակցի ռազմամարզական խաղերի հանրապետական փուլին 13.10.2022
Հոկտեմբերի 12-ին Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանային փուլում 1-2-րդ տեղեր զբաղեցրած թիմերը։ Մարզային փուլ դուրս եկած ութ թիմերի միջև մրցապայքար էր ծավալվել հետևյալ մարզաձևերում՝ 1000 մետր կրոսավազք, նռնակի նետում, ձգումներ պտտաձողի վրա, հրաձգություն /հինգ կրակոց/, ինքնաձիգի քանդում ու հավաքում և փոխանցավազք...

Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ 11.10.2022
Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Տավուշի մարզ։ Հովք գյուղում Աննա Հակոբյանին դիմավորել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ուղեկցել Հովքի «Ուսուցման կանաչ» կենտրոն։ Հայկ Ղալումյանը վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ կենտրոնը հիմնադրվել է 2021 թ․ «Կանաչ արահետ» ՀԿ նախաձեռնությամբ, ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ֆինանսական աջակցությամբ։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Դիլիջան քաղաքում էր 11.10.2022
Այսօր` հոկտեմբերի 11-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Դիլիջան քաղաքում էր։ Մարզպետը Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է քաղաքում, ծանոթացել բարեկարգման աշխատանքներին եւ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։