Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21.06.2023

         Սիրելի բուժաշխատողներ

   Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Բժշկի մասնագիտությունն ամենահին, ամենամարդասիրական ու ամենապահանջված մասնագիտություններից է։ Բոլոր ժամանակներում էլ մարդիկ առանձնակի հարգանքով ու պատկառանքով են վերաբերվել բժշկի մասնագիտությանը։ Իսկ ժամանակակից առողջապահության ու բժիշկների ջանքերն այսօր ուղղված են ոչ միայն հիվանդությունների բուժմանն ու մարդկանց առողջության պահպանմանը, այլև հիվանդությունների կանխարգելմանը։

  Սիրելի բուժաշխատողներ, ամենօրյա դժվարին աշխատանքով, անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ իրականացնելով ձեր մարդասիրական առաքելությունը` դուք առողջություն ու կյանք եք պարգևում ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց:

   Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երջանկություն ու ամենայն բարիք։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14