Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզային փրկարարական վարչությունն արձագանքել է 13 դեպքի

20.06.2023

Հունիսի 20-ի դրությամբ, նախօրեին առատ անձրևի ու երկարատև կարկտահարության պատճառած վնասների հետևանքով, ՀՀ ՆԳՆ արտակագ իրավիճակների փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունն արձագանքել է 13 դեպքի:

Մյասնիկյան փողոցում ծառը ընկել և հայտնվել է տան ներսում, ջրալցվել ու ջրածածկվել են բազմաթիվ տների նկուղներ, վնասվել են մեծ քանակությամբ մեքենաներ, գազատար խողովակներ, ծառեր, շենքերի և բնակարանների տանիքներ ու պատուհաններ, մասնավոր օբյեկտներ, հոսանքալարեր, ճանապարհներ և ցանքատարածություններ:

Նշենք, որ վնասված ենթակառուցվածքները վերականգնելու աշխատանքները շարունակվում են:

Հասցված վնասի չափերը ճշտելու նպատակով Տավուշի մարզպետարանում և Իջևանի համայքապետարանում ստեղծվել են հանձնաժողովներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18