Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.04.2023
Ս/թ ապրիլի 28-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով․

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 25.04.2023
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են խոշորացված համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարն ու ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցությանը քննարկվել են մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են քաղաքաշինության, կրթության ոլորտներին և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Մարզպետը նաև նոր հանձնարարականներ է տվել համայնքների և ստորաբաժանումների ղեկավարներին ապրիլի 29-ին...

Քննարկվել են դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր 25.04.2023
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է մարզի շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրով մարզում դպրոցաշինությանը և մանկապարտեզաշինությանն առնչվող հարցեր։ Նշվել է, որ առաջիկայում, 2023-2024թ․թ․, մարզում կկառուցվի հինգ նոր դպրոց։ Հանդիպմանը քննարկվել են գրավի ապահովման հնարավորությունները, անդրադարձ է եղել նաև ծրագրի հետ կապված այլ մանրամասների։

Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2023
Այսօր Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի կապակցությամբ սգո երթ էր կազմակերպվել: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը և մի շարք պաշտոնատար անձինք, մտավորականության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ ու դպրոցականներ Իջևանում այցելել են 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հուշակոթողին, ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել նրանց հիշատակին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 20.04.2023
2023թ. ապրիլի 21-ին Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում ժամը 10։00-ից 15-00-ն ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ:

Ֆուտզալի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիրը նվաճել է Աչաջրի միջնակարգ դպրոցի թիմը 20.04.2023
Դիլիջանում կայացել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով ֆուտզալի միջմարզային փուլի մրցումները։ Միջմարզային փուլի մրցումներում պայքարի էին դուրս եկել Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի թիմերը։ Համառ պայքարում հաղթելով մրցակիցներին՝ ֆուտզալի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիրը նվաճել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջրի միջնակարգ դպրոցի թիմը։