Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հյուրատնային նոր հասցե Գոշ գյուղում:

18.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Գոշ գյուղում բացվեց «Հոթել Արևի Գոշ» հյուրատունը:

Բացման արարողությանը ներկա էին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն 
Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ, այլ հյուրեր:

Հյուրատան շինարարությունը սկսվել է 2022թ. հոկտեմբերին: Այժմ՝ գրեթե մեկ տարի անց, հյուրատունն արդեն ընդունում է Գոշ այցելած զբոսաշրջիկներին:

«Հյուրընկալության ծառայություն ունենալու գաղափարը վաղուց է եղել, քանի որ Գոշ գյուղի հիմնական այցելուները գալիս էին գյուղ, ապա գիշերակացի համար վերադառնում Դիլիջան կամ Երեւան: Վերջին տարիներին զարգանում է զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունները, սակայն գիշերակացի ծառայությունը թույլ էր: Վստահ եմ, սա լավ օրինակ կլինի նաեւ մեր հարեւանների համար, որ իրենց տներում եւս մատուցեն նման ծառայություն: Մենք պատրաստ ենք մեր ռեսուրսներով օգնել նրանց»,- իր խոսքում նշեց «Հոթել Արևի Գոշ»-ի հիմնադիր Գեւորգ Գասպարյանը:

«Հոթել Արևի Գոշ» հյուրանոցը հիմնվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ:


Նշենք, որ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի նպատակն է բարելավել հեռավոր շրջաններում ֆերմերների, գյուղական բիզնեսների եկամուտները և գյուղական բնակչության բնական ապրուստի միջոցները՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման և կառավարման շնորհիվ։

Հայաստանում ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16