Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան խորհրդական Չեն Մինին

13.09.2023

  Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան խորհրդական Չեն Մինին։ Քանի որ սա դեսպանատան խորհրդականի առաջին այցն էր Տավուշի մարզ, մարզպետի տեղակալը նախ համառոտ տեղեկատվություն է ներկայացրել մարզի վերաբերյալ, այնուհետև անդրադարձել մարզի տնտեսական ներուժին, իրականացվող ծրագրերին ու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

  Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Չեն Մինը նշել է, որ Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերը հազարամյակների պատմություն ունեն, և որ հնագույն ժամանակներից Մետաքսի ճանապարհը Չինաստանը կապում էր Հայաստանի հետ։ Այսօր արդեն Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում: Նշվել է, որ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետաքրքիր հնարավորություններ կան։

 Հանդիպման ընթացքում առաջարկվել է նաև բարեկամական համագործակցություն ստեղծել Տավուշի մարզի և Չինաստանի որևէ մարզի կամ քաղաքի միջև։



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16