Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Բերդ համայնքի մի շարք բնակավայրեր

14.09.2023

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Բերդ համայնքի մի շարք բնակավայրեր։
--------------------------------
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Բերդ համայնքի Իծաքար, Նավուր, Չինչին, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերում էր։

Մարզպետը նշված գյուղերում ծանոթացել է դպրոցների շենքային պայմաններին և խոստացել է անել հնարավորը՝ այս տարի դպրոցի պայմանները և կրթության որակը բարելավելու համար։ Հայկ Ղալումյանն այցելել է նաև գյուղերում գործող ամբուլատորիաներ եւ մանկապարտեզներ։

Այնուհետև մարզպետը հանդիպել է գյուղերի բնակիչների և ուսուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկել են առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, համապատասխան ոլորտների ներկայացուցիչները ստացել են հանձնարարականներ։

Մարզպետը ծանոթացել է նաև տարածաշրջանում ընթացող ծրագրերին, որից հետո քննարկվել են հետագա անելիքները և ընթացիկ իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16