Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 08.05.2023
Հարգելի քաղաքացիներ, 2023 թվականի մայիսի 10-ին Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում ժամը 10։00-ից 15-00-ն ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի աշխատակիցները, երկրապահ կամավորականներ, պատանի երկրապահները, այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակ են դրել ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Հուշամրցաշար` նվիրված Պավլիկ Աբազյանի հիշատակին 07.05.2023
«Կյոկուշինկայ» կարատեի ֆեդերացիայի մարզիչ Ստեփան Սարհատյանի նախաձեռնությամբ մայիսի 7-ին Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ կարատեի մարզային առաջնություն՝ նվիրված զոհված ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանի հիշատակին։

Իջևանի մարզադպրոցում տեղի է ունեցել սամբո-ըմբշամարտի առաջնություն 06.05.2023
Տավուշի մարզպետարանի, Իջևանի համայնքապետարանի և վետերան սամբիստների ընկերների աջակցությամբ տեղի է ունեցել սամբո-ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված կյանքից անժամանակ հեռացած սամբիստների հիշատակին:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 03.05.2023
Ս/թ մայիսի 05-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով․ 1.Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել 03.05.2023
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, Իջևան համայնքի ղեկավարը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, վարչական ղեկավարներ: