Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու

10.10.2023

Հանուն կյանքի. հոկտեմբերի 9-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան:

Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ այսօր այցելել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ երեկ լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան:

Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու:

Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն, անամպ երկինք եւ առողջություն:

Աշոտ Վարդապետյանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։

Ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Արցախի հարավային սահման: Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 25-ին, ընկել է մեկ օր անց՝ հանուն Հայրենիքի:

Աշոտ Վարդապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» և «Գթության մայր» մեդալներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08