Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել են վոլեյբոլի մարզային փուլի մրցումները

11.10.2023

  Աչաջրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում տեղի են ունեցել ՀՀ մարզերի, Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի մարզային փուլի մրցումները։

  Առաջնությանը մասնակցել են համայնքային փուլում հաղթած տղաների և աղջիկների թիմերը։ Տղաների պայքարում առաջին տեղը գրավել է Սարիգյուղի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղում Կոթիի միջնակարգ դպրոցի թիմն էր, երրորդ տեղը զբաղեցրել է Չինարիի միջնակարգ դպրոցի թիմը։

  Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Խաշթառակի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղում Պտղավանի միջնակարգ դպրոցի թիմն էր։

  Մարզային փուլի մասնակից թիմերը պարգևտրվել են ՀՀ Տավուշի մարզպետի հավաստագրերով։

 Մրցաշարում առաջին տեղ գրաված թիմերը կմասնակցեն հոկտեմբերի 12–ին Դիլիջանում կայանալիք միջմարզային փուլի մրցումներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08