Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Տավուշի մարզպետի աշխատակազմում

16.10.2023

   Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։՛ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզպետի ու տեղակալի օգնականները։ 

 Խորհրդակցության ընթացքում հիմնականում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Տավուշի մարզում հյուրընկալված մեր հայրենակիցների կեցության պայմանների հետ կապված, նրանց կարիքները հոգալու և առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։

 Մարզպետը հանձնարարել է շարունակել կարիքների գնահատման աշխատանքները, հնարավորինս կարճ ժամկետում կազմակերպել հյուրանոցներում ու հյուրատներում ապաստանած մեր հայրենակիցների տեղափոխումը հիմնական բնակության վայրեր, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել բնականոն կյանքի, տեղավորվել աշխատանքի։ Հանձնարարվել է նաև հետևողական լինել սննդի բաշխման հարցում։

  Խորհրդակցությանը քննարկվել են մի շարք այլ ընթացիկ հարցեր ևս։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:17:47