Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԴՐՎԱԾ ԵՆ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԴՐՎԱԾ ԵՆ 31.05.2011

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի ղեկավար Հայնց Վոլֆի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին պարոն Վոլֆի տիկին Մարիա Վոլֆը, Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերթ Ուննաշը, Ռեգենի շրջանի Արբերլանդի զբոսաշրջության կենտրոնի պատասխանատու Սուզաննե Վագները:

ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ 18.05.2011

2011 թվականի մայիսի 29-ին տեղի կունենան Իջևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Մայիսի 14-ին ավարտվել է թեկնածուների գրանցումը:

ԱՅԳԵՀՈՎՏՑԻ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ 17.05.2011

Տավուշի մարզկենտրոն Իջևանում անցկացվեց մեր հայրենակից Նվեր Շահնազարյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 4-րդ ավանդական մրցաշարը, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ Թբիլիսիից և Բաթումից ժամանած մարզիկներ:

Իտալացիները Հայաստանում են Տավուշի մարզի հետ կապերը ամրապնդելու և զարգացնելու նպատակով

Իտալացիները Հայաստանում են Տավուշի մարզի հետ կապերը ամրապնդելու և զարգացնելու նպատակով 12.05.2011

Մայիսի 10-ից 13-ը Հայաստանում է գտնվում Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի պատվիրակությունը նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորությամբ: Պատվիրակությունը ներկայացուցչական է. կազմում ընդգրկված են նահանգի տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետներ, գործարարներ: Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգը Իտալիայի հատուկ կարգավիճակ ունեցող այն 5 նահանգներից մեկն է, որով վարչատարածքային միավորին հնարավորություն է տրվում ունենալ ինքնուրույն արտաքին հարաբերություններ:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 10.05.2011

Աստծո նախախնամությամբ թե պատմական անկանխատեսելի տրամաբանությամբ մայիսը հայ ժողովրդի համար դարձել է հաղթանակների ամիս. Ավարայր, Սարդարապատ, Բաշ-Ապարան, խորհրդային երկրի ժողովուրդների հետ գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակ: Իսկ 20-րդ դարավերջին այն փառավորվեց հայ ժողովրդի նոր գոյամարտի մի այլ շատ թանկ հաղթանակով` Շուշիի ազատագրմամբ ու Արցախի պաշտպանական բանակի ստեղծմամբ: Եվ ինչպես միշտ, այս անգամ էլ Հաղթանակի ու խաղաղության օրը` մայիսի 9-ը, Տավուշի մարզկենտրոն Իջևանում նշանավորվեց մի շարք համաժողովրդական միջոցառումներով, որոնց մեկնարկը տրվեց քաղաքի Սահմանադրության հրապարակից:

Շախմատի 5-րդ օլիմպիադան`  Տավուշի մարզում

Շախմատի 5-րդ օլիմպիադան` Տավուշի մարզում 06.05.2011

Մայիսի 5-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկեց Հայաստանի դպրոցականների շախմատի 5-րդ օլիմպիադան: Սա օլիմպիադայի եզրափակիչ փուլն է, իսկ մինչ այդ տեղի էր ունեցել ևս երեք փուլ, որոնցում հաղթող ճանաչվածներն արդեն` թվով 18 թիմ, մասնակցում են դիլիջանյան փուլին: Օլիմպիադան իր աշխարհագրությամբ ընդգրկուն է, մասնակիցներ կան բոլոր մարզերից, Երևան քաղաքից և Արցախից: Տավուշի մարզը օլիմպիադայում ներակայացնում է Իջևանի ավագ դպրոցի թիմը, որը հաղթանակներ տանելով հասել է եզրափակիչ փուլ, իսկ Դիլիջանի հավաքական թիմը մասնակցում է տանտիրոջ իրավունքով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06