Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հերթական խորհրդակցություն

05.12.2011

Այսօր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրեց ամենշաբաթյա հերթական աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ըստ ոլորտների քննարկվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, և մարզպետի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ առաջիկա շաբաթվա համար: Մասնավորապես, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը տեղեկատվություն ներկայացրեց աշնանացանի վերաբերյալ, որն այս պահի տվյալներով դեռևս 5360 հեկտար է, սակայն այն դեռ շարունակվում է: Մարզպետը հանձնարարեց ևս մեկ անգամ վերջնական ճշտել հանձնած բերքի, մասնավորապես խաղողի համար մարզի մթերող կազմակերպությունների ունեցած պարտքերը բնակիչներին, որպեսզի դրանց մարման գործընթացին համապատասխան միջնորդություն կատարվի: Քննարկվեց նաև Գյուղական տարածքների տնտեսական զարգացման և Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության զարգացման ծրագրերի կողմից Տավուշի մարզի համայնքներում կատարվող աշխատանքների ընթացքը:
Համապատասխան աշխատակիցներին մարզպետը հանձնարարական տվեց խիստ հսկողության տակ վերցնել և ապահովել ՀՀ կառավարության կողմից գարնանացանի համար համայնքներին տրամադրած գարու և եգիպտացորենի սերմացուի դիմաց ըստ պայմանագրերի նախատեսված գումարների վերադարձումը ժամանակացույցի համաձայն: <<ՀՄՀ-Հայաստան>> ՊՈԱԿ-ի ծրագրով Տավուշի մարզում իրականացված 3-րդ կարգի ջրանցքների վերականգնման համաֆինանսավորման համար մարզի Սևքար, Աչաջուր, Լուսաձոր, Հաղթանակ, Կողբ համայնքներին փոխատվություն է տրվել, որը պետք է մարվի ըստ սահմանված ժամանակացույցի: Քաղաքաշինության վարչության տեղեկատվությամբ Աչաջուրն արդեն վերադարձրել է գումարը: Այս հարցի վերաբերյալ նույնպես մարզպետը խիստ հանձնարարական տվեց վարչությանը` վերցնել հսկողության տակ և ապահովել կատարումը:
Բերքաբերի համայնքապետարանի կողմից աշխատավարձի նախկին պարտքը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության ներկայացրած տեղեկատվությամբ, արդեն կազմում է 3 մլն դրամ, 1մլն 200 հազար դրամ համայնքապետարանը մարել է նախորդ տարի, 700 հազար դրամ` այս տարի: Ըստ կազմված ժամանակացույցի մյուս տարի մի որոշակի հատված նույնպես կվճարվի:
Քննարկվեց և որոշվեց նաև <<Վարդանանց կանչ>> արդեն ավանդական դարձած ամենամյա միջոցառում անցկացնելու հարցը, որի ընթացքում զորակոչիկներին հանդիսավորությամբ բանակ են ճանապարհում Ակնաղբյուր համայնքում գտնվող Վարդան զորավարի ծառի մոտից: Այդ նպատակով մարզպետ Արմեն Ղուլարյանը հանձնարարեց մասնակից կազմակերպությունների հետ ճշտել անցկացման օրը և կազմել համապատասխան սցենար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57