Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՖՈՐՈՒՄԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

05.12.2011

Դիլիջանում տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի զբաղվածության 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, Տավուշի մարզպետարանը և ԴՎՎ ինթերնեյշնլ միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի մասնաճյուղը: Ֆորումի աշխատանքներին մասնակցում էին մարզի պետական և մասնավոր հատվածի, բիզնես կառույցների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Երկօրյա ֆորումի աշխատանքները բացեց ԴՎՎ ինթերնեյշնլի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Նազարեթ Նազարեթյանը: Ողջույնի խոսք ասաց Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում ծրագրի Հայաստանի թիմի ղեկավար դոկտոր Իրինա Քաուշը: Քննարկվող օրակարգային հարցերը վերաբերում էին Տավուշի մարզում զբաղվածությանն առնչվող խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ տարվող գործողությունների հստակեցմանը, որոնց շուրջ էլ ծավալվեց ակտիվ երկխոսություն տեղական շահագրգիռ կողմերի միջև: Այնուհետև ՙՙՏավուշի մարզի զբաղվածության տեսլականը 3 տարի հետո,, թեմայով տեղի ունեցան խմբային քննարկումներ ըստ սեկտորների: Աշխատանքային երկրորդ օրն սկսվեց առաջին օրվա ամփոփմամբ, որին հաջորդեցին խմբային աշխատանքների արդյունքների ներկայացման և քննարկման աշխատանքները, կատարվեցին վերլուծություններր, որոշվեցին հետագա քայլերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57