Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԱՀԿ հերթական դիտարկումը հայ-ադրբեջանական սահմանագոտում

30.11.2011

Նոյեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում` Կայան գյուղի մերձակայքում, տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական դիտարկումը:
Մինչ դիտարկումը Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ողջունելով հյուրերին, մարզպետը հաջողություն մաղթեց նրանց առաքելությանը:
Բերնար Ֆասիեն տեղեկացրեց, որ արդեն հանդիպումներ են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ և նրանց է ներկայացրել Ժակ Ֆորին, ով այսուհետ փոխարինելու է իրեն ֆրանսիացի համանախագահի պաշտոնում:
Տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում քննարկվեցին հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտումներին և ադրբեջանական դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:
Դիտարկման ընթացքում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոտքով հատեցին հայ-ադրբեջանական սահմանագիծը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57