Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տրվել է մեկնարկը 14.07.2011
Տավուշի մարզպետարանում պաշտոնապես տրվեց 2012-2015թվականների համար Մարզային զարգացման ծրագրի նախագծի մշակման աշխատանքների մեկնարկը: Մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների , նախարարությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ , ներկաներին ողջունեց և արգասաբեր աշխատանքային գործունեություն մաղթեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին 06.07.2011
Հուլիսի 4-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում տեղի ունեցավ գյուղը գազիֆիկացնելուն նվիրված հանդիսավոր արարողությունը: Կապույտ վառելիքը ենոքվանցիներին է հասցվել ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի տրամադրած միջոցներով և համայնքի ֆոնդային բյուջեից հատկացրած գումարով: Համայնքի համար տոնական օրն իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը:

Հաբիթաթի օգնությամբ ընտանիքը բարելավում է իր բնակարանային պայմանները 06.07.2011
Որպես Տավուշի մարզի լավ բարեկամ Հաբիթաթն այս անգամ օգնության հասավ սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչներ Փառանձեմ Բոջուկյանի և Սերժիկ Սիմոնյանի ընտանիքին: Վեց հոգուց բաղկացած ընտանիքը` ամուսինները, նրանց տղան, հարսը և երկու թոռը, ապրում է դեռևս 90-ականների սկզբի ռմբակոծություններից ավերված ու խոնավությունից քայքայված տանը: Հաբիթաթի օգնությամբ այսօր ընտանիքը բարելավում է իր բնակարանային պայմանները:

Նոր արձանախումբ Դիլիջանում 06.07.2011
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում բացվեց > անվամբ արձանախումբը: Հիմքում, իհարկե, բոլորիս հայտնի ֆիլմն է իր հայտնի հերոսներով ու նույնքան հայտնի դերակատարներով: Բրոնզաձույլ հուշարձանախմբում Մհեր Մկրտչյանն է, Վախթանգ Կիկաբիձեն , Եվգենի Լեոնովը և դիլիջանյան ջուրը, որ ըստ ֆիլմի հերոս Ռուբիկ Խաչիկյանի, աշխարհում երկրորդ տեղն է գրավում:
ԱՆՑԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ 01.07.2011
Համաձայն ՀՀ օրենքի` ամեն տարի Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության աշխատողների մեկ երրորդը ենթարկվում է ատեստավորման: Տավուշի մարզպետարանում հաջողությամբ հերթական ատեստավորումն անցան առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող 10 քաղծառայողներ:
Մեծարվեց մշակույթի մշակը 30.06.2011
Նոյեմբերյանում նշվեց մշակույթի անխոնջ մշակ Մելսիդա Վերանյանի աշխատանքային գործունեության 40-ամյակը: Նոյեմբերյանի քաղաքապետարանը մշակույթի տանը մեծ հանդիսություն էր կազմակերպել նվիրված այդ տարեդարձին: Դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին բազմաթիվ հյուրեր, միջոցառմանը մասնակցում էր նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:


