Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

16.01.2012

Տավուշի մարզպետարանում հունվարի 13-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ քաղաքացիների ընդունելության օր էր: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել տասներկու քաղաքացիներ Իջևան քաղաքից և տարածաշրջանի գյուղերից: Ընդունելությանը մասնակցած տասներկու քաղաքացիներից հինգը դիմել էին ֆինանսական աջակցության, չորսը` աշխատանքի տեղավորման, երեքը` բնակարանի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդրների կապակցությամբ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Արմեն Ղուլարյանը տվեց հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Դրանց պատասխանը քաղաքացիներին կտրվի սահմանված ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18