Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

16.01.2012

Այսօր` հունվարի 16-ին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես միշտ, խորհրդակցության սկզբում ամփոփվեցին նախորդ շաբաթվա հանձնարարականները, տրվեցին նորերը և նշվեցին առաջիկա շաբաթվա կարևոր անելիքները: Յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար տեղեկացրեց 2011 թվականի ընթացքում իրենց կատարած աշխատանքների մասով հաշվետվությունների վերաբերյալ: Մարզպետը հանձնարարեց ամփոփել և ավարտուն տեսքի բերել նաև մարզպետարանի կատարած աշխատանքների վերաբերյալ ընդհանուր հաշվետվությունը` ՀՀ կառավարություն ներկայացնելու համար: Այն կլսվի նաև առաջիկա մարզխորհրդի նիստում, որը տեղի կունենա այս շաբաթվա ընթացքում:
Մարզի դպրոցներում դասընթացների վերսկսման մասին տեղեկատվություն տվեց աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը տեղեկացրեց մարզում սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրի ընթացքի մասին` նշելով, որ յուրաքանչյուր տարածշրջանում մի քանի համայնքներ են մնացել, որոնք չեն վճարել տրված սերմացուի դիմաց: Մարզպետը հանձնարարեց հերթականությամբ հանդիպումներ կազմակերպել տվյալ համայնքների ղեկավարների հետ:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը ներկայացրեց ՀՀ կառավարության որոշմամբ անապահովության գնահատման համակարգում <<0>> միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված արևածաղկի ձեթի բաշխման ընթացքը: ՍԾՏԳ-ների աշխատակիցները շրջում են համայնքներով և նախատեսված քանակությամբ բուսական յուղը տրամադրում համապատասխան ընտանիքին: Այդպիսով նախատեսված 5793 ընտանիքից 5622-ն արդեն ստացել են :
Խորհրդակցության ընթացքում մարզպետը ուշադրություն հրավիրեց մարզի համայնքներում սանմաքրման աշխատանքների հետ կապված խնդիրների վրա: Հանձնարարություն տվեց քաղաքաշինության վարչության մասնագետներին զբաղվել վերոնշյալ հարցով` ներգրավելով համայնքների ղեկավարներին ու համապատասխան կազմակերպություններին, և հաջորդ երկուշաբթի զեկուցել կատարվածի մասին: Մարզպետ Արմեն Ղուլարյանը առաջարկեց նաև հարցը դնել առաջիկա մարզխորհրդի օրակարգում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05