Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

24.01.2014

    Սիրելի Տավուշցիներ

  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Բանակի օրը ողջ հայ ժողովրդի տոնն է, քանզի Հայոց բանակն իր մեջ մարմնավորում է մեր ժողովրդի հերոսական ոգին, հաղթելու վճռականությունը, դյուցազնական ուժն ու անկոտրում մարտական կամքը: Տոնի առթիվ շնորհավորում եմ նաև Հայոց բանակում ծառայող բոլոր զինվորականներին ու նրանց ընտանիքներին, զինվոր որդի մեծացրած բոլոր մայրերին:
  1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց <<Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշումը, որով դրվեց նորանկախ Հայաստանի առանցքային կառույցներից մեկի՝ բանակի ստեղծման իրավական հիմքը: Բանակը ծնվեց արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական զինջոկատների հիմքի վրա` դառնալով մեր ազգի նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, երաշխավորը ազգային պետության անվտանգության, անկախության ու ինքնիշխանության, ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի: Դժվարին ու ծանր է եղել բանակաշինության ճանապարհը: Այդ ճանապարհին հաղթահարվել են բազում փորձություններ ու խոչընդոտներ, եղել ծանր կորուսներ, բայց նաև` փառահեղ հաղթանակներ: Ու այսօր հպարտությամբ կարող ենք փաստել, որ ունենք ժամանակակից պահանջներին համապատասխան, հզոր ու մարտունակ բանակ` պատրաստ դիմակայելու ցանկացած ուժի:
   Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի օրվա առթիվ ուզում եմ առանձնակի շնորհավորել Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի զինծառայողների և սահմանամերձ մեր մարզի զինվորական ստորաբաժանումներում ծառայող զինվորների ու սպաների տոնը: Փառք ու պատիվ նրանց բոլորին, ովքեր գիշեր ու զօր մեր սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն են պաշտպանում:
  Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս փառապանծ տոնի` Հայոց բանակի օրվա առթիվ, քաջառողջություն, ուժ, եռանդ ու կորով, բարձր մարտունակություն եմ մաղթում հայ զինվորին` ի փառս ազատ ու անկախ Հայաստանի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18