Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՐՈՍ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԵՐՈՍ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 26.02.2013

Փետրվարի 16-ին Արցախյան ազատամարտի հերոս, Հայաստանի Հանրապետության <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Ռեմ Մարդանյանը կդառնար 58 տարեկան: Մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ զոհված իրենց հայրենակցի` կորպուսի հրամանատարի մարտական գծով տեղակալ Ռեմ Մարդանյանի հիշատակին արդեն 4-րդ տարին է շախմատի հուշամրցաշար են կազմակեպում Գանձաքար գյուղում: Ավանդական դարձած մրցաշարին այս տարի...

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԸ 22.02.2013

Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական փառատոնին հաջողությամբ են մասնակցել Տավուշի մարզային փուլում հաղթած դպրոցականները`Հրածին Աղաբաբյանը Այրումի միջնակարգ դպրոցից, Անի Խառատյանը Բերդի թիվ 3 հիմնական դպրոցից, Հայարփի Մխիթարյանն ու Լիլիթ Ալթունյանը Իջևանի ավագ դպրոցից, Արեն Ադամյանը Բերդի թիվ 3 հիմնական դպրոցից և Նոյեմբերյանի ավագ դպրոցի սան Հարություն Բեջանյանը: Վերջինս ռուսական հայրենասիրական...

  <<Օրորոցը>> շարունակում է աջակցությունը

<<Օրորոցը>> շարունակում է աջակցությունը 22.02.2013

2002 թվականին <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի և կանանց 30 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկած <<Օրորոց>> բարեգործական ծրագիրը փետրվարի 22-ին հերթական օգնությամբ Տավուշի մարզում էր: Այս անգամ նվերների փաթեթներ էին նախատեսված անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստառու ընտանիքներում 2012 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծնված, ինչպես նաև սեպտեմբեր ամսին ծնված, սակայն ծրագրի երրորդ եռամսյակի ցուցակներում չընդգրկված...

էներգաարդյունավետ լուսավորության համակարգի  տեղադրմամբ Իջևանի ՍՕՍ մանկական գյուղի  էներգիայի տարեկան ծախսը կնվազի 85%-ով

էներգաարդյունավետ լուսավորության համակարգի տեղադրմամբ Իջևանի ՍՕՍ մանկական գյուղի էներգիայի տարեկան ծախսը կնվազի 85%-ով 21.02.2013

Փետրվարի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագիրը Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի, ինչպես նաև ՓՄՁԶԱԿ Տավուշի մասնաճյուղի աջակցությամբ ՍՕՍ մանկական գյուղում կազմակերպել էր միջոցառում, որտեղ հանդես եկավ տվյալ ամսվա ընթացքում իրականացված էներգաարդյունավետ արտաքին լուսավորության համակարգի տեղադրման ծրագրի արդյունքների ներկայացմամբ Տավուշի մարզի համայնքների, պետական և մասնավոր կազմակերպությունների այն...

Բարեգործական ակցիա`  մարզի պոլիկլինիկաներում

Բարեգործական ակցիա` մարզի պոլիկլինիկաներում 13.02.2013

2013 թվականի փետրվարի 7-ից 13-ը Տավուշի մարզի չորս տարածաշրջանային կենտրոնների պոլիկլինիկաներում անցկացվեց <<Բաց դռների օր>> առողջապահական-բարեգործական ակցիա, որի նախաձեռնությունը պատկանում է Երևանի <<Էրեբունի>> բժշկական կենտրոնին: Բժշկական կենտրոնի` բոլոր մասնագիտությունների գծով առաջատար մասնագետների ուժերով կատարվեցին ինչպես հիվանդների զննություն ու խորհրդատվություն, այնպես էլ լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումներով հետազոտություններ: Ակցիայի ընթացքում ընդհանուր...

Անցկացվեց շախմատի մարզային մրցաշար

Անցկացվեց շախմատի մարզային մրցաշար 12.02.2013

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության և Հայաստանի շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի՝ տարբեր տարիքային խմբերի մարզային մրցաշար: Մասնակցում էին 10, 12, 14 և 16 տարիքային խմբերի տղաներ և աղջիկներ: Մարզային մրցումներն անցկացվում են երեք փուլով: 2-րդ մարզային փուլին մասնակցում էին 18 աղջիկ և 36 տղա, ովքեր հաղթել էին տարածաշրջանային փուլում: Հանրապետական փուլը տեղի կունենա մայրաքաղաք Երևանում փետրվարի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-14 15:19:39