Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը

25.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 22-ից պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվում Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Դեռևս 2009 թվականից Ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործընկերային հարաբերություններ են ձևավորվել ՀՀ Տավուշի մարզի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի միջև, որը 2010 թվականին Ռեգենի շրջանի ղեկավարի Հայաստան կատարած այցի ժամանակ ամրագրվել է համապատասխան հուշագրով: Համագործակցությանը տեխնիկապես աջակցում է գերմանական GIZ կազմակերպությունը: Սկսած 2011 թվականից, գերմանացի փորձագետ գործընկերների օգնությամբ, աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ Տավուշի մարզպետարանի, մարզի համայնքների և մարզի Համայնքների միությունների գործադիր տնօրինությունների և GIZ-ի ներկայացուցիչներ, սկսել է տարածաշրջանային և մարզային ծրագրերի մշակման աշխատանքները, որտեղ որպես առաջնահերթություններ են սահմանվել զբոսաշրջությունը, աղբահանությունը և մեծահասակների կրթությունը: Արդեն տեղի են ունեցել մի քանի փոխադարձ այցեր, որոնց նպատակն է ժամանակի պահանջներին համապատասխան ծրագիր կազմելը և հետագայում իրականցման գործընթացներում շահագրգիռ գործընկերներին ներգրավելը: Մարզպետի տեղակալի պաշտոնական այցի նպատակը ՀՀ Տավուշի մարզի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի միջև հնարավոր կապերի ընդլայնումն ու խորացումն է և կտևի մինչև սեպտեմբերի 28-ը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03