Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նշվեց Իջևանի արվեստի դպրոցի հիմնադրման 35-ամյակը 03.06.2013
Լրացավ Իջևանի արվեստի դպրոցի հիմնադրման 35-ամյակը: Հոբելյանի առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպվել Իջևանի մշակույթի տանը, որին մասնակցեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցի հին ու նոր շրջանավարտներ, արվեստասեր մարդիկ: Մշակույթի տան նախասրահում օրվա առթիվ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին դպրոցի սաների նկարները, փայտափորագրություններ, ասեղնագործ աշխատանքներ, գոբելեն ու մաքրոմե: Իսկ մշակույթի տան...
Հունիսի 1-ին Իջևանի Շատրվանների հրապարակում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հրապարակը լի էր երեխաների աշխույժով, երգ ու պարով, ծափ ու ծիծաղով: Միջոցառման կայացմանն իրենց մասնակցությունն ու աջակցությունն էին բերել Տավուշի մարզպետարանը, Իջևանի քաղաքապետարանը, ,,Հույսի կամուրջ,, և ,,Երիտասարդ Տավուշ,, հասարակական կազմակերպությունները, ՍՕՍ մանկական գյուղն ու ,,Վորդ Վիժն,, միջազգային բարեգործական կազմակերպության Տավուշի...
Ճանաչվել են մարզի լավագույն տնօրեն ու լավագույն դաստիարակ 31.05.2013
Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի առաջարկությամբ ու ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մայիսի 25-ին, մեկ միասնական օրվա ընթացքում, անց է կացվել ,,Տարվա լավագույն տնօրեն,, և ,,Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթը Հայաստանի Հանրապետության համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և դաստիարակների միջև: Մրցույթն անց է կացվում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ համայնքային նախադպրոցական...

Իջեւանում մեկնարկեց «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը 31.05.2013
Մայիսի 31-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցություն, որը կազմակերպել էր ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ:...

Եվրամիության ավտոբուսը Տավուշի մարզում էր 30.05.2013
Մայիսի 29-ին Եվրամիության ավտոբուսը՝ Եվրամիության կենտրոնի շարժական տարբերակը, Տավուշի մարզում էր: Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում տարածաշրջան էր այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակությունը դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Հայաստանում Եվրամիության կենտրոնի ծրագրերի ղեկավար Էհթել Հալլիսթեն, ծրագրի պատասխանատու աշխատողներ: Հյուրերին նախ ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, որից հետո մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում...

Մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան Վերջին դասի հանդիսավոր արարողություններ 24.05.2013
Մայիսի 24-ի օրը Տավուշի մարզում հագեցած էր տոնական տրամադրությամբ: Մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում տեղի էին ունենում Վերջին դասի հանդիսավոր արարողություններ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մասնակցեց Գոշ, Թեղուտ գյուղերի միջնակարգ դպրոցների և Դիլիջանի ավագ դպրոցի տոնական միջոցառումներին և շնորհավորեց շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ: Մարզպետը մաղթեց նրանց կյանքի կանաչ ճանապարհ, երազանքների ու նպատակների իրականացում:


