Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթել են ,,Լավագույն ուսուցիչ,, ամենամյա մրցույթում

29.11.2013

   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի օրհնությամբ, տեղի ունեցավ ,,Լավագույն ուսուցիչ,, ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը արդեն 10 տարի է իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում: Այն կազմակերպվում է Մայր Աթոռի բարերար, ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ: Մրցույթը, որին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ, անց է կացվում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային եւ հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում: Տավուշի մարզից մարզային փուլում հաղթել և եզրափակիչ էին դուրս եկել Թեղուտի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Աղաջանյանը, Իջևանի ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցչուհի Հասմիկ Ասիրյանը, Բերդավանի միջնակարգ դպրոցից հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Նելլի Վրացյանն ու ֆիզիկայի ուսուցիչ Հրահատ Մուղդուսյանը և Իջևանի թիվ 5 դպրոցի դասվար Անահիտ Սարիբեկյանը: Տավուշի մարզը ներկայացնող հինգ ուսուցիչներից երեքն արժանացան մրցանակային տեղերի: Բերդավանի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Հրահատ Մուղդուսյանն արժանացավ 1-ին, Թեղուտի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Աղաջանյանը՝ 2-րդ, իսկ Իջևանի թիվ 5 դպրոցի դասվար Անահիտ Սարիբեկյանը՝ 3-րդ մրցանակի: Հաղթող ուսուցիչներին հանձնվեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն և դրամական պարգևներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18