Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ

19.11.2013

Նոյեմբերի 16-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել է 2013 թվականի գարնանային զորակոչի արդյունքները և 2013-2014թթ. ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:
Խորհրդակցությունը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մասնակցում էին պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, նա իր խոսքում բարձր գնահատեց Տավուշի մարզի զինկոմիսարիատների կողմից կատարված աշխատանքները: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդես եկավ ելույթով, ներկայացրեց ընթացիկ տարում կատարված աշխատանքները, կարևորեց մարզում առկա հիմնախնդիրները, որոնք հիմնականում կապված են երիտասարդների բուժհետազոտություններ ուղարկելու հետ, նշելով տեղերում բուժման հնարավորություններ ստեղծելու մասին: Ամփոփելով ելույթը Տավուշի մարզպետը հավաստիացրեց, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները 2013 թվականի ձմեռային զորակոչը որակով և սահմանված ժամկետում կատարելու համար: Խորհրդակցության ավարտին ամառային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Իջևանի զինկոմ Արթուր Հովակիմյանը պարգևատրվեց <<Վազգեն Սարգսյան>> մեդալով, Տավուշի զինկոմ Դերենիկ Պապյանը` <<Գարեգին Նժդեհ>> մեդալով, Նոյեմբերյանի զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Արմեն Պողոսյանը` <<Ծովակալ Իսակով>> մեդալով, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը պարգևատրվեց հուշանվերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05