Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց << ՀՀ Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում>> թեմայով ուսու

25.11.2013

   Նոյեմբերի 22-ին մարզկենտրոն Իջևանում անցկացվեց <<ՀՀ Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում>> թեմայով ուսումնավարժանք: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Ուսումնավարժանքին ընդգրկվել էին մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, տարահանման հանձնաժողովը, համայնքների քաղաքացիական պաշտպանության պետերը, 2 ուսումնական հաստատություն, 2 կազմակերպություն, ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ քաղաքաշինության նախարարությունների և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:
   Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի ունակությունները՝ քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում, ինչպես նաև կատարելագործել մարզի քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ուժերի գործնական հմտությունները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ժամանակ: Ընթացքում ստուգվեց փոխհամագործակցության խնդիրների իրականացումը զինվորական հրամանատարության հետ և գնահատվեց ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսությունը:
  Ուսումնավարժության ընթացքում գործնականորեն իրականացվեցին տարհանման կետի ծավալում, պայմանական տարահանման կազմակերպում և իրականացում Իջևանի թիվ 2 դպրոցի բազայի վրա: Ուսումնավարժանքի ընթացքում մարզի քաղաքացիական պաշտպանության ուժերը ցուցադրեցին որոնողափրկարարական աշխատանքների լայն սպեկտոր, այն է՝ փլուզված շենքերի վերին հարկերից և փլատակների տակից տուժածների տարահանում, հրդեհների մարում, տուժածների տեսակավորում, առաջին օգնության ցուցաբերում և տարահանում ստացիոնար բժշկական հիմնարկներ:
  Միջոցառումն ամփոփեցին Տավուշի մարզպետ, քաղաքացիական պաշտպանության պետ Արմեն Ղուլարյանը և գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: Քննարկման արդյունքում վեր հանվեցին գործնականում ծագած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27