Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հորդառատ անձրև եւ կարկուտ Տավուշի մարզում 19.06.2023
Անձրեւի, կարկտահարության եւ ուժգին քամու հետեւանքով Տավուշի մարզկենտրոն Իջեւանում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ: Կարկուտը եւ անձրեւը վնասել է նաեւ Իջեւան համայնքի գյուղական բնակավայրերը:

«Միմինո» հայ–վրացական մշակութային–խոհարարական փառատոնը Դիլիջանում 17.06.2023
Այսօր՝ հունիսի 17-ին, Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակում առաջին անգամ տեղի ունեցավ «Միմինո» հայ–վրացական մշակութային-խոհարարական փառատոնը: Փառատոնին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Մեխակ Ապրեսյանը, Վրաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 15.06.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:

Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ղեկավարությամբ Գետահովիտ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցավ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի աշխատակազմից մի շարք աշխատակիցներ և այլ պաշտոնատար անձիք:

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ Նոյեմբերյանիի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի այլ աշխատակիցներ։

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում 13.06.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել են մարզի գյուղական և քաղաքային համայնքների բնակիչներ: Ներկայացվել են տարբեր բնույթի հարցեր, որոնց մի մասը կապված է եղել առողջական խնդիրների լուծմանն աջակցության, աշխատանքի տեղավորման հետ: Դիմումներին ընթացք տալու և արդյունքների մասին զեկուցելու նպատակով մարզպետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: