Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել են ,,ՀՀ վարչապետի գավաթ,, սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլի մրցումները

22.04.2024

  Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում կայացել են դպրոցականների շրջանում անցկացվող ,,ՀՀ վարչապետի գավաթ,, սեղանի թենիսի սիրողական մրցաշարի երկրորդ՝ մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են միջոցառման համայնքային փուլում հաղթող ճանաչված՝ մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներով համալրված թիմերը։ Թիմերը մրցումներին մասնակցել են երկու տղա և երկու աղջիկ կազմով։

 5-9-րդ դասարանների միջև ծավալված պայքարում 1-3-րդ տեղերը համապատասխանաբար գրավել են Թեղուտի միջնակարգ դպրոցի, Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցի և Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի թիմերը։

  10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է դարձյալ Թեղուտի միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղում Պտղավանի միջնակարգ դպրոցի թիմն էր։ 3-րդ տեղը գրավել է Արճիսի միջնակարգ դպրոցի թիմը։

  1-3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով ու պատվոգրերով։

  Առաջնությունում 1-ին տեղ գրաված թիմերը կմասնկցեն Չարենցավանում կայանալիք հանրապետական փուլին՝ ներկայացնելով Տավուշի մարզը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:35:50