Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին

16.04.2024

 Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ամերիկյան ,,Փարոս,, հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի գլխավորած աշխատանքային խմբին։

  Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել Փիթեր Աբաջյանին և հիմնադրամի ողջ անձնակազմին մարզում կատարած աշխատանքների համար, որից հետո քննարկվել են ինչպես հիմնադրամի կողմից մարզում իրականացվող աշխատանքներն ու առկա խնդիրները, այնպե էլ 2024 թվականին նախատեսվող ծրագրերը։

 Այնուհետև հյուրերը մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանի ուղեկցությամբ հանդիպում են ունեցել Ազատամուտի ԱԱՊԿ-ում, որտեղ տնօրինության հետ քննարկել են բուժհիմնարկը սնուցող գազատարի վերակառուցման աշխատանքների հետ կապված հարցեր։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16