Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային փուլում հաղթել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը

17.04.2024

 Ապրիլի 16-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում կայացել է Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանցիների միջև ,,Սպորտլանդիա,, մարզական միջոցառման 3-րդ՝ մարզային փուլը:

 Միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգում է Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։

 Ծրագրում ընդգրկված էին խաղային փոխանցավազք վարժությունը, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով և ,,Օլիմպիական խորհրդանիշի հավաքում,,։

  Միջոցառմանը մասնակցել է ութ թիմ։ Համառ պայքարում 1-ին տեղը գրավել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ տեղում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի սաներն էին։ 3-րդ տեղը գրավել է Բագրատաշենի թիվ 1 դպրոցի թիմը։

  Առաջին տեղ գրաված Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը կմասնակցի ,,Սպորտլանդիայի,, հանրապետական փուլին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16