Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 29.06.2023
2023 թվականի հուլիսի 29-ին ժամը 13։00-ից մինչև 14։00-ն Բերդ-Մովսես ավտոճանապարհի գյուղ մտնող սկզբնամասը փակ է լինելու: Փրկարարների ուժերով իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը 29.06.2023
Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցում էին նաև համայնքապետարանների սոցիալական աշխատողներ և սոցիալական ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ։ Օրակարգի առաջին հարցով ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրունի բժշկասոցիալական փորձաքննության բժիշկ-փորձագետ Սուսաննա...

Վերապատրաստման դասընթացներ՝ ՏԻՄ-երի համար 29.06.2023
Տեղական ինքնակառավարման մարմինների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով հունիսի 27-29-ը Տավուշի մարզպետարանում կազմակերպվել են մարզի տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացներին մասնակցել են մարզի խոշորացված համայնքների ղեկավարները, նրանց առաջին տեղակալները և տասնյոթ ավագանու անդամներ։ Դասընթացների ավարտին մասնակիցները լրացրել են թեստեր իրենց մասնագիտական գիտելիքների վերաբերյալ։

2023թ. ամառային զորակոչը շարունակվում է: 29.06.2023
Այսօր՝ հունիսի 29-ին, զորակոչիկների ևս մեկ խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Զորակոչիկներին ճանապարհել են Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ, զինակոչիկների ծնողները, հարազատներ, ընկերներ: Արժանապատիվ եւ խաղաղ ծառայություն ձեզ, տղե՛րք:

Երիտասարդական ֆորում «Бирюса 2023» 28.06.2023
Հունիսի 27-ին Կրասնոյարսկի երկրամասում մեկնարկեց «Бирюса 2023» համառուսաստանյան երիտասարդական ֆորումի երկրորդ հերթափոխը՝ «Մենք հասնում ենք հաղթանակների» խորագրով, որը կշարունակվի մինչև հուլիսի 3-ը: Ֆորումին մասնակցում են նաև Տավուշի մարզի 4 երիտասարդներ։

Քննարկվել է Բերդ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը 27.06.2023
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»(ԱՌՆԱՊ) հիմնադրամի նախաձեռնությամբ, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ, այսօր՝ հունիսի 27-ին, մեկնարկել է «Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի և տեղահանված/տարհանված բնակչությանն ընդունելու կարգի ներկայացում» թեմայով երկօրյա դասընթաց-քննարկումը: