Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

31.05.2024

  Հարգելի հայրենակիցներ, հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի առթիվ։ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, իսկ 1996 թվականին ընդունվել է ,,Երեխայի իրավունքների մասին,, ՀՀ օրենքը։

  Երեխաները մեր ապագան են, մեր կյանքի իմաստն ու երջանկությունը։ Ու մենք՝ մեծերս, անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր երեխաները լինեն առողջ ու երջանիկ, որպեսզի նրանք ստանան որակյալ ու ժամանակակից կրթություն ու գտնեն իրենց ճիշտ տեղը կյանքում։ Մեզնից է կախված, թե ինչպիսի մարդ նրանք կմեծանան ու ինչպիսի աշխարհում կապրեն։

 Հարգելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում մշտապես իշխեն խաղաղությունը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը։ Իսկ ձեզ, սիրելի երեխաներ, մաղթում եմ ակտիվ ու հետաքրքիր ամառայի հանգիստ և ամենանվիրական ցանկությունների իրականացում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-13 12:55:16