Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

27.05.2024

   Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ։ 1918 թվականի մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում հաղթանակելուց հետո հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը: Իսկ 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իր ինքնիշխանությունը, և  Հայաստանը հռչակվեց Հայաստանի Անկախ Հանրապետություն։

  Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։

  Հայաստանի առաջին հանրապետության հիմքի վրա հետագայում ձևավորվեցին այն նախադրյալները, որոնք 1991-ին բերեցին նոր անկախության ու նոր հաղթանակների:

  Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին Հայաստանի անկախության համար։

   Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ խաղաղություն, երջանկություն ու բարօրություն՝ հանուն մեր անկախ պետականության առաջընթացի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-13 12:55:16