Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորանքը Վերջին զանգի կապակցությամբ

24.05.2024

  Սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ։ Զանգ, որը ձեզ դեպի մեծ կյանք մտնելու սկիզբն է ազդարարում, և ցանկությունս է, որ նոր կյանք մտնեք ինքնեդ ձեր հանդեպ ունեցած մեծ հավատով:

  Վստահ եմ, որ նոր կյանքում ճիշտ կողմնորոշվելու հարցում ձեզ կօգնեն ձեր հաստատակամությունը, կամքի ուժն ու ունեցած գիտելիքները, և դպրոցական տարիներին ձեռք բերած գիտելիքները կօգնեն ձեզ, որպեսզի գտնեք ձեր ճիշտ տեղը կյանքում և ձեր արժանի նպաստը բերեք մեր երկրի զարգացմանը։

  Հարգելի ուսուցիչներ ու ծնողներ, այսօր նաև ձեր տոնն է: Դուք գիտելիքներով զինված հերթական սերունդն եք ճանապարհում մեծ կյանք, ու ձեր տված գիտելիքներից ու դաստիարակությունից է մեծապես կախված, թե ինչպիսի քաղաքացիներ կունենանք վաղը:

  Սիրելի շրջանավարտներ, մեկ անգամ ևս շնորհավորելով դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ խաղաղ ու անամպ երկինք, առողջություն ու երջանկություն։ Թող որ իրականություն դառնան ձեր բոլոր երազանքները։ Եղեք ազնիվ ու նախաձեռնող, երբեք չբավարարվեք ձեռք բերածով։

    Բարի երթ ձեզ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-13 12:55:16