Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հանձնաժողովի անդրանիկ նիստը

19.10.2017


ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կարգադրությամբ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի նախագահությամբ մարզում պետական, միջազգային, համայնքային, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի կողմից իրականացված ծրագրերի, ներդրումների և կատարված աշխատանքների ծավալներն ուսումնասիրելու, հաշվառելու և համապատասխան վերլուծություն կատարելու նպատակով, ստեղծվել է հանձնաժողով: Այսօր հանձնաժողովը գումարեց անդրանիկ նիստը, որտեղ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը մասնակիցներին փոխանցեց մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարականները և անձամբ հանդես եկավ առաջարկներով ու հանձնարարություններով: Քննարկումների արդյունքում որոշվեց ըստ բնագավառների ուսումնասիրել ՀՀ պետական, միջազգային, համայնքային, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի իրականացրած ներդրումները, ինչպես նաև կատարված աշխատանքների ծավալներն ըստ համայնքների, ֆիանասավորման աղբյուրների և նպատակների: Ուսումնասիրության արդյունքները մեկամսյա ժամկետում կներկայացվեն մարզպետի քննարկմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03