Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 26.10.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին մարզի առանձին համայնքների, արտակարգ իրավիճակների մարզային վարչության, պետավտոտեսչության, ճանապարհաշինական կազմակերպությունների ներկայացուցիչներ և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ովքեր առնչվում են խնդրի կարգավորմանը: Քննարկվում էին ձմռան շրջանում ավտոճանապարհների, մասնավորապես միջպետական մայրուղու սպասարկման խնդիրները:Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդգծեց,...

Տավուշի մարզը մասնակցել է «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին 24.10.2016
Հոկտեմբերի 21-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի է ունեցել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին եւ հյուրերին ցուցադրել...

Կառավարման պլանի 4-րդ հանրային քննարկումը 20.10.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում: Քննարկումը վերաբերում էր <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված <<Դիլիջան>> ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը և փորձաքննական գործընթացին: Թվով 4-րդ՝ վերջին հանրային քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, ազդակիր համայնքների, կառավարման պլանին առնչվող շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:...

Մեկնարկել է համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը 19.10.2016
<<ՀՀ համայնքային ծառայության մասին>> օրենքի պահանջով ամեն տարի կազմակերպվում են համայնքային ծառայողների դասընթացներ: Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր համայնքային ծառայող օրենքով սահմանված կարգով 3 տարին մեկ պարտադիր վերապատրաստում է անցնում: Այս տարի Տավուշի մարզում համայնքային ծառայողների երկու խումբ է ձևավորվել վերապատրաստման համար: Հոկտեմբերի 18-ից մեկնարկել է համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման գործընթացը և կշարունակվի մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ:...

Խմբային քննարկում Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության վերաբերյալ 19.10.2016
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ այսօր <<Ապավեն համայնքներին>> հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզպետարանում իրականացրեց Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության վերաբերյալ խմբային քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ, բուժհաստատությունների համապատասխան մասնագետներ: Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջությանն առնչվող հարցեր,...

Քննարկվեց ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 18.10.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկում, որն իրականացվում է Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող FLEG 2 ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, անտառտնտեսությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումն անցկացրեց <<Հայաստանի անտառներ>> հասարակական...