Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը

31.01.2018

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել մարզ այցելելու, ինչպես նաև ԵՄ գործընկերության շրջանակներում մարզում իրականացվող ծրագրերի համար: Վասիլիս Մարագոսը նույնպես գոհունակություն է հայտնել իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ, ապա համատեղ քննարկել են հնարավոր ոլորտները, որոնք զարգացնելու ուղղությամբ նպատակահարմար կլինի այսուհետ ևս համագործակցել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Տավուշի մարզի 2017-25 թվականների ռազմավարությանը, նրանում գերակա ոլորտներ ճանաչված գյուղատնտեսության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսության բնագավառներին, վերջին տարիներին դրանցում արձանագրված վիճակագրությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախընտրելի ոլորտների և ուղղությունների վերաբերյալ ծրագրային առաջարկները մանրամասն ներկայացնել և աշխատանքային կարգով դրանք քննարկել՝ հետագայում համատեղ իրականացնելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08