Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվեցին խոշորացվող համայնքներին առնչվող հարցեր 25.05.2017
Մայիսի 24-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի և ՀՀ ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ: Ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներ, խոշորացվող համայնքների ղեկավարները: Խորհրդակցությունը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Քննարկվեցին խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցեր: ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 25.05.2017
Սիրելի շրջանավարտներ, ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Վերջին դասի ու Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր դուք ավարտում եք ձեր կյանքի ամենակարևոր ու հիշարժան փուլերից մեկը և ոտք եք դնելու կյանքի մի նոր շրջան: Վստահ եմ, որ դպրոցում ստացած գիտելիքները կօգնեն ձեզ նոր կյանք մտնել հաստատուն քայլերով: Այսօր ձեզ համար անչափ կարևոր է ապագա մասնագիտության ճիշտ ընտրությունը, որպեսզի կարողանաք ձեր ճիշտ տեղը գտնել կյանքում, դառնաք կայացած, հասարակության ու պետության...

Եռօրյա գիտաժողով Բերդում 23.05.2017
Մայիսի 19-21-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Բերդ քաղաքում անց է կացվել եռօրյա գիտաժողով «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով: Գիտաժողովին մասնակցել են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Տավուշի մարզի գործարար հատվածի և մասնագիտական ուսումնական հաստատությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման...

Քննարկումներ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում 23.05.2017
Մայիսի 23-ին խոշորացված Այրում, Նոյեմբերյան և Կողբ համայնքներում տեղի ունեցան խորհրդակցություններ՝ նվիրված <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման ընթացքին, կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին: Խորհրդակցությունները վարում էր մարզային հանձնաժողովի նախագահ, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, մասնակցում էին նույն վարչության պետի տեղակալ Հայկ Փաշինյանը, աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել...

Քննարկվեցին տեսչական ստուգումների արդյունքները 23.05.2017
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ կրթության պետական տեսչության կողմից մարզի թվով 27 հանրակրթական ուսումնական հաստատություններում 2017թ. ապրիլի 10-ից 28-ը իրականացված կրթական գործընթացի ուսումնասիրության արդյունքների քննարկում՝ մասնակցությամբ ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի, պետի տեղակալ Ռայիսա Գալստյանի, հյուսիսային տարածքային բաժնի պետ Տիգրան Հարությունյանի և տեսչության գնահատման բաժնի պետ Զարուհի Միքայելյանի: Քննարկմանը ներկա էին մարզպետարանի...

Հրաժեշտ այբբենարանին 22.05.2017
Ավարտին է մոտենում ուսումնական տարին: Այն առանձնահատուկ է ոչ միայն դպրոցին հրաժեշտ տվող շրջանավարտների, այլև առաջին դասարանցիների համար, ովքեր տարվա ընթացքում տիրապետել են մեսրոպյան գրերին, դարձել գրաճանաչ: Այսօր իրենց մեկ տարվա սովորածն ու ձեռք բերածը ներկայացրին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 1-ին ,,ա,, դասարանի աշակերտները: Դասարանի ,,Հրաժեշտ այբբենարանին,, հանդեսը տեղի ունեցավ դպրոցի տոնականորեն զարդարված դահլիճում: Ներկա էին կրթօջախի ուսուցիչներ, ծնողներ ու հյուրեր: Միջոցառման...


