Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.09.2023
Հարգելի տավուշցիներ, Որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղավորման ու աջակցության գործընթացն ընթանա կազմակերպված ու համակարգված, խնդրում ենք ձեր առաջարկները ներկայացնել այդ նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովին.

Կայացավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը 26.09.2023
Այսօր կայացավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.09.2023
Հարգելի հայրենակիցներ, Տավուշի մարզում ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղավորման ու աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.
Օ Ր Ա Կ Ա Ր Գ Սեպտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, կայանալիք ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստի 19.09.2023
1․ 2022-2023 թվականներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի, 2024 թվականի նախնական հայտերի մասին։ Զեկուցող՝ Գ. Հարությունյան - ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ 2. Մարզի համայնքների 2023 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարման ընթացքը։ Զեկուցող՝ Ա. Բաբլումյան - ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ 3. ՀՀ Տավուշի...

Պետպատվերի շրջանակներում իրականացվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ 19.09.2023
Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները վաքսիգրիպ-տետրա պատվաստանյութով։ Պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով, պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հաշվառման կազմակերպությունից և քաղաքացիությունից։ Առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերում ընդգրկվածներին․ • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ • հղիներ • մինչև 64 տարեկան քրոնիկ հիվանդներ • 65 և բարձր տարիքի անձինք • բուժաշխատողներ...

Հյուրատնային նոր հասցե Գոշ գյուղում: 18.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Գոշ գյուղում բացվեց «Հոթել Արևի Գոշ» հյուրատունը: Բացման արարողությանը ներկա էին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ, այլ հյուրեր: